Nehemiah 13:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի շաբաթէն առաջ Երուսաղէմի դռներէն արեւը քաշուածին պէս՝ ՝, հրամայեցի որ դռները գոցուին. նաեւ հրամայեցի որ շաբաթը չանցած չբացուին ու դռներուն քով իմ մանչերէս կեցուցի, որպէս զի շաբաթ օրը ներսը բեռ չմտնէ։
Armenian 2018
Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը՝ շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները գոցեն, եւ հրամայեցի որ նորանց չբանան մինչեւ շաբաթ օրուայ վերջը. եւ իմ ծառաներից դրի դռների վերայ, որ բեռ ներս չմտնէ շաբաթ օրը։
Armenian Eastern Bible 1994
Երբ ես կանգնեցրի Երուսաղէմի դռները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դռները եւ թոյլ չէի տալիս բացել, մինչեւ որ
Armenian NEA
Երբ ես կանգնեցրի Երուսաղեմի դարպասները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դրանք և թույլ չէի տալիս բացել, մինչև որ անցներ շաբաթ օրը։ Նաև պահապան զինվորներ նշանակեցի, որպեսզի շաբաթ օրը որևէ մեկը չկարողանա բեռով մտնել Երուսաղեմի դռներով։