Nehemiah 13:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասոնց պատճառով չէ՞ր, որ Իսրայէլի Սողոմոն թագաւորը մեղանչեց ու թէպետեւ շատ ազգերու մէջ անոր պէս թագաւոր չկար եւ իր Աստուծոյն սիրելի էր ու Աստուած զանիկա բոլոր Իսրայէլի վրայ թագաւոր դրաւ, սակայն օտարազգի կիները անոր ալ մեղանչել տուին։
Armenian 2018
Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։ Սակայն օտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Չէ՞ որ սորանով մեղանչեց Իսրայէլի Սողոմոն թագաւորը, թէեւ շատ ազգերում նորա նման թագաւոր չկար, եւ սիրելի էր իր Աստուծուն, եւ Աստուած նորան բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել, սակայն օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին։
Armenian Eastern Bible 1994
«Միթէ այդ պատճառով չէ՞ր, որ մեղանչեց Սողոմոն թագաւորը։ Մեր բոլոր թագաւորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի
Armenian NEA
«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։