Nehemiah 2:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ոստիկանները իմ ուր երթալս ու ինչ ընելս չիմացան ու Հրեաներուն կամ քահանաներուն կամ ազնուականներուն կամ ոստիկաններուն եւ կամ ուրիշներուն, որոնք կը գործէին, մինչեւ այն ատեն, բան չըսի։
Armenian 2018
Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ոստիկանները չիմացան թէ ուր գնացի եւ թէ ես ինչ եմ անում․ եւ Հրէաներին եւ քահանաներին ու ազնուականներին ու ոստիկաններին եւ միւս գործը կատարողներին մինչեւ այն ժամանակ չէի իմացրել։
Armenian Eastern Bible 1994
Պահապանները չիմացան, թէ ինչու էի գնացել կամ ինչ էի անում. ես ոչինչ չէի ասել նաեւ հրեաներին, քահանաներին, անուանի
Armenian NEA
Պահապանները չիմացան, թե ո՛ւր գնացի և ի՛նչ էի անում. մինչև այն ժամանակը ոչինչ չէի հաղորդել նաև հրեաներին, քահանաներին, ազնվականներին ու զորագլուխներին և մյուսներին, որոնք կատարում էին գործերը։