Nehemiah 3:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անկէ ետքը Բեթսուրին կէս մասին իշխանը, Ազբուքին որդին Նէեմիան նորոգեց մինչեւ Դաւիթին գերեզմաններուն դէմը ու մինչեւ արուեստական աւազանը ու մինչեւ Բեթագաբարին։
Armenian 2018
Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանից յետոյ նորոգեց Աղբուքի որդի Նէեմիան՝ Բեթսուրի կէս բաժնի իշխանը մինչեւ Դաւիթի գերեզմանների դիմացը եւ մինչեւ շինուած ջրմուղը եւ մինչեւ Հսկայից տունը։
Armenian Eastern Bible 1994
Նրանից յետոյ աշխատում էին ղեւտացիները՝ Բանէի որդի Ռայումը, նրանց կողքին Կէիլի կողմերի իշխան Ասաբիան.
Armenian NEA
Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։