Nehemiah 4:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ամմոնացի Տուբիան, որ անոր քով էր, ըսաւ. «Եթէ աղուէս մըն ալ ելլէ անոնց շինածին վրայ, անոնց քարէ պարիսպը պիտի փլցնէ»։
Armenian 2018
Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ամմոնացի Տուբիան նորա կշտին էր եւ ասեց. Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կքանդէ։
Armenian Eastern Bible 1994
Նրանց տեսութեան եկած Տուբիա Ամանացին ասում էր. «Ո՛չ, չեն կարող շինել, զոհեր մատուցել կամ ուտել զոհաբերուած ընծաներն
Armenian NEA
Իսկ մենք աղոթքի կանգնեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և թշնամիների ահից գիշեր-ցերեկ մեզ վրա պահակներ կարգեցինք։