Nehemiah 4:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ անոնց անօրէնութիւնը մի՛ ծածկեր ու քու առջեւէդ անոնց մեղքը մի՛ ջնջեր. քանզի շինողներուն առջեւ քեզ բարկացուցին։
Armenian 2018
Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետև քեզ բարկացրին շինողների առջև։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի ծածկիր նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքը չջնջուի քո առաջին, որովհետեւ քեզ բարկացրին շինողների առաջին։
Armenian Eastern Bible 1994
եւ թող չծածկուեն նրանց անօրէնութիւնները»։
Armenian NEA
Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։