Nehemiah 5:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաեւ հանդերձս թօթուեցի ու ըսի. «Ով որ այս բանը չկատարէ, իր տունէն ու վաստակէն Աստուած այսպէս թող թօթուէ, այսպէս թող թօթուըուի ու պարպուի»։ Բոլոր ժողովուրդը «Ամէն», ըսին ու Տէրը օրհնեցին ու ժողովուրդը ըսուածը կատարեց։
Armenian 2018
Եվ ես թափ տվեցի իմ հագուստը և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես թափ տուի իմ ծոցը եւ ասեցի. Աստուած այսպէս թափ տայ ամեն մարդին իր տանիցն ու իր աշխատանքիցը, ով որ այս խօսքը չպահէ, եւ նա այսպէս թափ տրուած եւ դարտակ լինի։ Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. եւ օրհնեցին Տիրոջը. եւ ժողովուրդն այսպէս արաւ։
Armenian Eastern Bible 1994
ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. «Թո՛ղ Աստուած այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ
Armenian NEA
ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։