Nehemiah 5:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ամէն օրուան ծախքս այս էր՝ արջառ մը ու վեց ընտիր ոչխար եւ ինծի համար թռչուններ ալ կը պատրաստուէին ու տասը օրը անգամ մը առատութեամբ ամէն տեսակ գինիէ կ’ելլէր. ասկէ զատ՝ իշխանութեան ռոճիկն ալ չպահանջեցի, վասն զի այս ժողովուրդին գործը ծանր էր։
Armenian 2018
Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա ինչ էր պատրաստվում մէկ օրը՝ մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ էին պատրաստվում ինձ համար. եւ տասն օրուայ մէջ ամեն տեսակ գինի առատութեամբ. եւ այսու ամենայնիւ իշխանական հացը չուզեցի. որովհետեւ ծառայութիւնը ծանր էր այս ժողովրդի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի
Armenian NEA
Ամեն օր իմ ծախսն էր՝ մի զվարակ, վեց ընտիր ոչխար և մի այծ, իսկ տասը օրը մեկ բոլորին առանց խնայելու գինի էի տալիս. ոչ ոքից հաց չխլեցի, որովհետև գիտեի, որ ժողովրդի գործերը դժվար էին։