Nehemiah 6:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ես ըսի. «Միթէ ինծի պէս մարդը կը փախչի՞ եւ ո՞վ կայ ինծի պէս, որ տաճարը մտնէ ապրելու համար։ Չեմ մտներ»։
Armenian 2018
Իսկ ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի, և ինձ նման ո՞րը կգնա տաճարը, որ ողջ մնա. ես չեմ գնա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ասեցի. Մի՞թէ ինձ նման մարդը կփախչի. Եւ ինձ նման ո՞րը կգնայ տաճարը որ ողջ մնայ. ես չեմ գնալ։
Armenian Eastern Bible 1994
Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ, եւ կամ կա՞յ ինձ նման մի մարդ, որ Տիրոջ Տուն մտնի եւ կարողանայ ապրել»։
Armenian NEA
Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ և կամ ո՞վ է այն մարդը, որ մտնի Աստծու տունը և կարողանա փրկվել»։