Nehemiah 6:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նաեւ Երուսաղէմի մէջ մարգարէներ հաստատեցիր, որպէս զի քարոզեն ու քեզի համար ըսեն՝ ‘Անիկա Հրէաստանի թագաւոր է’ ու հիմա այս խօսքերը թագաւորին ականջը պիտի հասնին. ուրեմն եկո՛ւր, որ մէկտեղ խորհուրդ ընենք»։
Armenian 2018
Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նաեւ մարգարէներ ես դրել որ քո ամսին քարոզեն Երուսաղէմումն ասելով. Թագաւո՜ր Հրէաստանում. եւ արդ այսպիսի խօսքեր պիտի հասնեն թագաւորին. ուրեմն եկ միասին տեսակցուինք։
Armenian Eastern Bible 1994
այդ պատճառով դու քեզ համար մարգարէներ կարգեցիր, որովհետեւ ուզում ես Երուսաղէմում թագադրուել եւ թագաւորել Հրէաստանի
Armenian NEA
Այդ նպատակով նաև քեզ համար մարգարեներ ես կարգել, որովհետև ցանկանում ես նստել Երուսաղեմում և թագավորել Հուդայի երկրի վրա։ Արդ, գուցե այս բաները պատմեն թագավորին։ Արի՛, այս բաների մասին միասին խորհենք»։