Nehemiah 7:73 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Քահանաներն ու Ղեւտացիները եւ դռնապաններն ու երգողները եւ ժողովուրդէն եղողները ու Նաթանայիմները եւ բոլոր Իսրայէլ իրենց քաղաքներուն մէջ բնակեցան։ Եօթներորդ ամիսը Իսրայէլի որդիները իրենց քաղաքներուն մէջ հաստատուած էին։
Armenian 2018
Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները եւ ոմանք ժողովրդից, ու Նաթանայիմները եւ բոլոր Իսրայէլը բնակվում էին իրանց քաղաքներումը. եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ, Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին։
Armenian NEA
Քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, ժողովրդից ոմանք, նաթանայիմները և ողջ Իսրայելը հաստատվեցին իրենց քաղաքներում։ Երբ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին։