Nehemiah 8:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց ըսաւ. «Գացէ՛ք, պարարտ բաներ կերէ՛ք ու անոյշ բաներ խմեցէ՛ք ու պատրաստութիւն չունեցողներուն բաժիններ ղրկեցէ՛ք, քանզի այս օրը մեր Տէրոջը սուրբ օրն է ու մի՛ տրտմիք. վասն զի Տէրոջը ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»։
Armenian 2018
Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց ասեց. Գնացէք՝ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաստութիւն չունեցողին. Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է։
Armenian Eastern Bible 1994
Իսկ ղեւտացիները լռեցնում էին ժողովրդին ու ասում. «Լո՛ւռ եղէք եւ մի՛ տրտմէ՛ք, որովհետեւ սա սուրբ օր է»։
Armenian NEA
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։