Nehemiah 8:18 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Առաջին օրէն մինչեւ վերջին օրը՝ ամէն օր՝ Աստուծոյ օրէնքներու գիրքը կարդացուեցաւ։ Եօթը օր տօն ըրին եւ ութերորդ օրը հանդիսաւոր ժողով եղաւ, ինչպէս հրամայուած էր։
Armenian 2018
Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը ամեն օր՝ առաջին օրից մինչեւ վերջին օրը, եւ եօթը օր տօն կատարեցին, եւ ութերորդ օրը հանդիսաւոր ժողով էր ըստ կանոնին։
Armenian NEA
Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։