Nehemiah 9:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու սուրբ շաբաթդ անոնց ճանչցուցիր ու քու ծառայիդ Մովսէսին միջոցով անոնց պատուիրանքներ, կանոններ ու օրէնքներ տուիր։
Armenian 2018
Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո սուրբ շաբաթը հասկացրիր նորանց, եւ նորանց կանոններ եւ օրէնք պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ձեռովը։
Armenian Eastern Bible 1994
քո սուրբ շաբաթները ծանուցեցիր նրանց եւ քո ծառայ Մովսէսի միջոցով նրանց տուեցիր պատուիրաններ, հրամաններ եւ օրէնքներ։
Armenian NEA
նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։