Nehemiah 9:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ անօթեցան՝ անոնց երկնքէն հաց տուիր, երբ ծարաւցան՝ անոնց ապառաժէն ջուր հանեցիր։ Անոնց ըսիր, որ մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ անոնց տալու համար ձեռքդ վերցուցիր՝ ՝։
Armenian 2018
Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. եւ նորանց ասեցիր որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։
Armenian Eastern Bible 1994
Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց
Armenian NEA
Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։