Nehemiah 9:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց թագաւորութիւններ ու ժողովուրդներ տուիր ու անոնց սահմանները որոշեցիր։ Անոնք Սեհոնի երկիրը, այսինքն Եսեբոնի թագաւորին երկիրը ու Բասանի Ովգ թագաւորին երկիրը ժառանգեցին։
Armenian 2018
Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց տուիր թագաւորութիւններ եւ ազգեր, եւ նորանց բաժիններ տուիր սահմաններով, եւ նորանք ժառանգեցին Սեհոնի երկիրը եւ Եսեբոն թագաւորի երկիրը, եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը։
Armenian Eastern Bible 1994
Դու նրանց առջեւ հարուածեցիր թագաւորներ ու ժողովուրդներ, եւ նրանք բաժանեցին ու ժառանգութիւն առան նրանց երկիրը՝
Armenian NEA
Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։