Nehemiah 9:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուն ալ զանոնք իրենց թշնամիներուն ձեռքը մատնեցիր, որոնք զիրենք նեղեցին։ Երբ իրենց նեղութեան ատենը քեզի աղաղակեցին, դուն երկնքէն լսեցիր եւ քու առատ ողորմութեանդ համեմատ անոնց ազատարարներ տուիր, որոնք ազատեցին զիրենք իրենց թշնամիներուն ձեռքէն։
Armenian 2018
Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու նորանց մատնեցիր իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք նեղացրին նորանց. եւ իրանց նեղութեան ժամանակին դէպի քեզ աղաղակեցին, եւ դու լսեցիր երկնքից, եւ դու քո շատ ողորմութեան համեմատ նորանց ազատիչներ տուիր, եւ նորանք ազատեցին նորանց իրանց թշնամիների ձեռքիցը։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղեցին նրանց. նրանք իրենց նեղութեան ժամանակ
Armenian NEA
Դու էլ նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, և նեղեցին նրանց։ Ապա իրենց նեղության ժամանակ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց և բազում գթությամբ ու ողորմությամբ փրկեցիր նրանց և ազատեցիր նրանց իրենց նեղողների ձեռքից։