Nehemiah 9:29 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու քու օրէնքիդ դարձնելու համար անոնց վկայութիւն ըրիր, բայց անոնք հպարտացան ու քու հրամաններուդ չհնազանդեցան եւ քու պատուիրանքներուդ դէմ մեղք գործեցին (զորոնք պահող մարդը անոնցմով կ’ապրի) ու իրենց ուսերը չխոնարհեցուցին, հապա իրենց պարանոցը խստացուցին ու չհնազանդեցան։
Armenian 2018
Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չլսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ. եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չլսեցին։
Armenian Eastern Bible 1994
եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին
Armenian NEA
Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։