Nehemiah 9:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոր սիրտը քու առջեւդ հաւատարիմ գտար ու անոր հետ ուխտ ըրիր որ Քանանացիներուն, Քետացիներուն, Ամօրհացիներուն, Փերեզացիներուն, Յեբուսացիներուն ու Գերգեսացիներուն երկիրը իր սերունդին տաս ու քու խօսքդ հաստատեցիր, վասն զի արդար ես։
Armenian 2018
Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա սիրտը հաւատարիմ գտար քո առաջին, եւ նորա հետ տալու համար ուխտ արիր, որ տաս նորա սերունդին Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Յեբուսացիների եւ Գերգեսացիների երկիրը. եւ քո խօսքը հաստատեցիր. որովհետեւ դու արդար ես։
Armenian Eastern Bible 1994
նրա սիրտը գտար հաւատարիմ քո առջեւ եւ նրա հետ ուխտ դրեցիր՝ յաւիտենապէս տալու նրան եւ նրա զաւակին քանանացիների,
Armenian NEA
Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։