Numbers 1:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ երկրորդ ամսուան առաջին օրը բոլոր ժողովուրդը հաւաքեցին, իրենց տոհմերուն ու իրենց հայրերուն տուներուն համեմատ՝ քսան տարեկանէն վեր ամէնքը մէկ մէկ համրուելով իրենց անուններուն թիւովը արձանագրուեցան։
Armenian 2018
Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորն իրենց անունների թվով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենը համարուելով իրանց անունների թիւովը։
Armenian Eastern Bible 1994
Մովսէսն ու Ահարոնը վերցրին յականէ յանուանէ թուարկուած այս այրերին եւ երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը
Armenian NEA
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։