Numbers 1:45 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այսպէս Իսրայէլի որդիները՝ ամէնքը իրենց հայրերուն տուներուն համեմատ, Իսրայէլի մէջ քսան տարեկանէն վեր բոլոր պատերազմելու կարող եղողները համրուեցան։
Armenian 2018
Եվ այսպես հաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան.
Armenian Eastern Bible 1994
Կատարուեց քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ իսրայէլացիների մարդահամարը։
Armenian NEA
Կատարվեց Իսրայելի որդիների քսան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր զինապարտների ամբողջական հաշվառումը։