Numbers 10:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ սրբարանը վերցնող Կահաթացիները չուեցին ու խորանը կը կեցնէին մինչեւ անոնց գալը։
Armenian 2018
Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ չուեցին սրբարանը վեր առնող կահաթեանները եւ խորանը կանգնեցնում էին մինչեւ նորանց գալը։
Armenian Eastern Bible 1994
Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին
Armenian NEA
Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։