Numbers 11:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ժողովուրդը չարաչար կը տրտնջէր Տէրոջը առջեւ։ Տէրը լսեց եւ իր բարկութիւնը բորբոքեցաւ ու Տէրոջը կրակը վառեցաւ անոնց մէջ եւ բանակին ծայրերը եղողները կորսնցուց։
Armenian 2018
Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին, եւ Եհովան լսեց, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նորանց մէջ Եհովայի կրակը վառուեցաւ, եւ բանակի, ծայրը փչացրեց։
Armenian Eastern Bible 1994
Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց
Armenian NEA
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։