Numbers 11:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ես ուրկէ՞ միս ճարեմ, որ այս բոլոր ժողովուրդին տամ. քանզի իմ բոլորտիքս կու լան ու կ’ըսեն. ‘Միս տո՛ւր մեզի, որ ուտենք’։
Armenian 2018
Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինձ ո՞ր տեղից է միսը, որ այս բոլոր ժողովրդին տամ, որովհետեւ ինձ դէմ լաց են լինում եւ ասում. Միս տուր մեզ ուտենք։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. «Մեզ մի՛ս
Armenian NEA
Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։