Numbers 11:33 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ երբ դեռ միսը իրենց ակռաներուն վրայ էր, տակաւին չծամուած՝ Տէրոջը բարկութիւնը ժողովուրդին վրայ բորբոքեցաւ ու Տէրը խիստ մեծ հարուածով զարկաւ ժողովուրդը։
Armenian 2018
Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դեռ միսն իրանց ատամների վերայ էր՝ տակաւին չծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին։
Armenian Eastern Bible 1994
Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց։
Armenian NEA
Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին դադարել ուտելուց, Տերը զայրացավ ժողովրդի վրա ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց։