Numbers 11:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ժողովուրդը կը պտըտէր ու կը հաւաքէր զայն եւ աղացքի մէջ կ’աղային կամ անկանի մէջ կը ծեծէին եւ պտուկներու մէջ կ’եփէին ու անկէ շօթեր կը շինէին եւ անոր համը իւղոտ գաթաներու համին պէս էր։
Armenian 2018
Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ժողովուրդը ման էր գալիս եւ ժողովում էր, եւ աղում էին երկանքով, կամ անգանի մէջ ծեծում էին. Եւ պտուկներում եփում էին, եւ նորանից շօթեր էին շինում. Եւ նորա համը իւղոտ գաթաների համի պէս էր։
Armenian Eastern Bible 1994
Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում։
Armenian NEA
Ժողովուրդը շրջում էր ու այն հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, ապա կաթսայի մեջ եփում և բլիթ էր պատրաստում։ Այն յուղով ու մեղրով պատրաստված խորիզի նման քաղցր էր։