Numbers 14:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց բոլոր ժողովուրդը ուզեցին քարկոծել զանոնք։ Այն ատեն Տէրոջը փառքը վկայութեան խորանին մէջ բոլոր Իսրայէլի որդիներուն երեւցաւ։
Armenian 2018
Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր ժողովքը ասեցին թէ՝ Քարերով քարկոծեն նորանց. Բայց Եհովայի փառքը ժողովքի խորանումը բոլոր Իսրայէլի որդկանցը երեւեցաւ։
Armenian Eastern Bible 1994
Ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկէք քարկոծենք նրանց»։ Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ երեւաց վկայութեան խորանի վրայ,
Armenian NEA
Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։