Numbers 14:43 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի Ամաղեկացիներն ու Քանանացիները հոն ձեր առջեւ են եւ սրով պիտի իյնաք. դուք Տէրոջմէն ետ դառնալնուդ համար՝ Տէրը ձեզի հետ պիտի չըլլայ»։
Armenian 2018
Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Ամաղեկացիները եւ Քանանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կընկնէք, որովհետեւ դուք Եհովայիցը ետ էք դարձել. Եհովան ձեզ հետ չի լինիլ։
Armenian Eastern Bible 1994
Ամաղէկացիներն ու քանանացիները այնտեղ՝ ձեր առջեւն են, եւ դուք կ՚ընկնէք նրանց սրից։ Քանի որ հեռացաք Տիրոջից եւ նրան
Armenian NEA
Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևն են, և դուք կընկնեք սրով։ Քանի որ հեռացաք Տիրոջից և նրան չանսացիք, Տերը ձեզ հետ չի լինի»։