Numbers 14:45 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն այն լերանը վրայ բնակող Ամաղեկացիներն ու Քանանացիները իջան եւ զարկին զանոնք ու հալածեցին զանոնք մինչեւ Հօրմա։
Armenian 2018
Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա։
Armenian Eastern Bible 1994
Լերան վրայ բնակուող ամաղէկացիներն ու քանանացիները իջան, հարուածելով սրակոտոր արեցին նրանց՝ հետապնդելով մինչեւ
Armenian NEA
Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։