Numbers 15:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եթէ անձ մը սխալմամբ մեղք գործէ, այն ատեն մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ մը պէտք է բերէ
Armenian 2018
Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ մի անձ սխալմամբ մեղք գործէ, այն ժամանակ մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ բերէ։
Armenian Eastern Bible 1994
Եթէ մէկը ակամայ մեղք գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քաւութեան համար։
Armenian NEA
Իսկ եթե մի անձ ակամա մեղանչում է, թող մեկ տարեկան մի էգ ուլ մատուցի մեղքերի քավության համար։