Numbers 15:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը ըսաւ Մովսէսին. «Այն մարդը անպատճառ պէտք է մեռցուի. բոլոր ժողովուրդը բանակէն դուրս քարերով թող քարկոծեն զանիկա»։
Armenian 2018
Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի, բոլոր ժողովքը բանակիցը դուրս քարերով քարկոծեն նորան։
Armenian Eastern Bible 1994
Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը։ Ամբողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։
Armenian NEA
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մահվան թող դատապարտվի այդ մարդը։ Ողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։