Numbers 16:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ մեզ կաթ ու մեղր բղխող երկիր մը չտարիր, ո՛չ ալ մեզի արտ ու այգի տուիր իբր ժառանգութիւն։ Միթէ այս մարդոց աչքե՞րը պիտի հանես. մենք չենք գար»։
Armenian 2018
Մի՞թե դու մեզ կաթ ու մեղր բխող երկիր ես բերել և մեզ արտեր ու այգիներ ես ժառանգություն տվել. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք չենք գա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ապաքէն մեզ կաթ ու մեղր բղխող երկիր էլ չտարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ այգիի ժառանգութիւն տուիր. Այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. Մենք վեր չենք գալիս։
Armenian Eastern Bible 1994
Մի՞թէ դու մեզ բերել ես մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, եւ մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգութիւն տուել այնտեղ։
Armenian NEA
Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։