Numbers 16:40 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
(Իսրայէլի որդիներուն յիշատակ ըլլալու համար, որպէս զի Ահարոնի սերունդէն չեղող օտար մէկը Տէրոջը առջեւ խունկ մատուցանել չհամարձակի եւ Կորխի պէս ու անոր ընկերներուն պէս չըլլայ.) ինչպէս Տէրը ըսաւ անոր՝ Մովսէսին միջոցով։
Armenian 2018
(Դա հիշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջ խունկ մատուցելու և Կորխի ու նրա մարդկանց նման չլինի), ինչպես որ Տերն ասել էր նրան Մովսեսի միջոցով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
(Իսրայէլի որդկանց համար յիշատակ՝ նորա համար որ Ահարօնի սերունդիցը չեղող մէկ օտարը Եհովայի առաջին խունկ մատուցանելու չմօտենայ, եւ Կորխի եւ նորա ժողովքի պէս չլինի), ինչպէս որ Եհովան ասեց նորան Մովսէսի ձեռքովը։
Armenian Eastern Bible 1994
դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպէսզի իսրայէլացիներին յիշեցնի, որ Ահարոնից չսերած որեւէ օտար մարդ խունկ