Numbers 18:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս ալ քուկդ է՝ իրենց պարգեւներուն բարձրացնելու ընծան եւ Իսրայէլի որդիներուն բոլոր երերցնելու ընծաները. քեզի եւ քեզի հետ քու որդիներուդ ու քու աղջիկներուդ տուի զանոնք յաւիտենական կանոնով. քու տանդ մէջ ամէն մաքուր եղող անկէ կրնայ ուտել։
Armenian 2018
Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս էլ քոնը լինի նորանց պարգեւների բարձրացնելու պատարագը Իսրայէլի որդկանց բոլոր երերացնելու ընծաներից. քեզ տուի նորանց եւ քեզ հետ քո տղերանցը եւ քո աղջկերանցը յաւիտենական կանոնով, քո տան մէջ ամեն մաքուրն ուտէ այն։
Armenian Eastern Bible 1994
Ձեզ պիտի պատկանեն նաեւ իսրայէլացիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր զոհաբերութիւնները տալիս եմ քեզ եւ քեզ
Armenian NEA
Ձեզ պիտի պատկանեն նաև Իսրայելի որդիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր նվերներից տալիս եմ քեզ և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Սա թող հավիտենական օրենք լինի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։