Numbers 18:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ քեզ ու բոլոր խորանը պիտի պահեն, բայց սրբարանին անօթներուն ու սեղանին պէտք չէ մօտենան, որպէս զի ո՛չ իրենք մեռնին՝ ո՛չ ալ դուք։
Armenian 2018
Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք պահեն քո պահպանութիւնը եւ բոլոր խորանի պահպանութիւնը, միայն թէ սրբարանի անօթների եւ սեղանին չմօտենան, որ ոչ նորանք մեռնեն՝ եւ ոչ էլ դուք։
Armenian Eastern Bible 1994
Ղեւտացիները պիտի ծառայեն քեզ եւ վկայութեան խորանի պահապանները պիտի լինեն, բայց նրանք իմ սուրբ սպասքին ու
Armenian NEA
Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։