Numbers 19:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Եղիազար քահանային պէտք է տաք զանիկա, որպէս զի բանակէն դուրս հանէ ու իր առջեւ մորթեն զանիկա։
Armenian 2018
Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եղիազար քահանային տաք այն, եւ նա բանակիցը դուրս հանէ նորան, եւ նորա առաջին մորթեն նորան։
Armenian Eastern Bible 1994
Այն կը յանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ եւ մորթեն նրա առջեւ։
Armenian NEA
Այն կհանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, և այն զոհեն նրա առջև։