Numbers 2:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Իսրայէլի որդիները Տէրոջը Մովսէսին բոլոր պատուիրածին պէս ըրին։ Այսպէս իրենց դրօշակներովը իջեւան կ’ընէին ու այսպէս անոնք ամէն մէկը իրենց տոհմերուն կարգովը եւ իրենց հայրերուն տուներովը կը չուէին։
Armenian 2018
Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ բոլորը Եհովան Մովսէսին պատուիրել էր՝ այսպէս իրանց դրօշակներովն իջեւան էին անում. Այսպէս նորանք ամեն մէկն իրանց տոհմերովն իրանց հայրերի տներովը չուում էին։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին։ Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ
Armenian NEA
Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։