Numbers 20:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլի որդիները ըսին անոր. «Մենք մեծ ճամբայէն կ’անցնինք եւ եթէ մենք՝ ես ու իմ անասուններս քու ջուրէդ խմենք, անոր գինը կը հատուցանեմ։ Առանց ուրիշ բան մը ընելու իմ ոտքերովս կ’անցնիմ»։
Armenian 2018
Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորան. Մենք մեծ ճանապարհովը կանցնենք, եւ եթէ ես եւ իմ անասունները քո ջրիցը խմենք, նորա գինը կհատուցանեմ. Առանց մի որ եւ է բանի՝ իմ ոտքերովը կանցնեմ։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիներն ասացին նրան. «Լերան մօտով կ՚անցնենք։ Եթէ մենք ու մեր հօտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կը տանք։
Armenian NEA
Իսրայելի որդիները նրան ասացին. «Թո՛ւյլ տուր լեռան մոտով անցնենք։ Եթե մենք ու մեր հոտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կտանք։ Մենք շատ բան չենք պահանջում, թող անցնենք լեռան մոտով»։