Numbers 21:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հարաւային կողմը բնակող Արադին՝ Քանանացի թագաւորը՝ լսելով որ Իսրայէլ Աթարիմի ճամբայէն կու գայ, Իսրայէլի հետ պատերազմեցաւ եւ անոնցմէ գերիներ առաւ։
Armenian 2018
Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հարաւային կողմում բնակուող Քանանացի Արադի թագաւորը լսեց, որ Իսրայէլն Աթարիմի ճանապարհովը գալիս է, եւ Իսրայէլի հետ պատերազմեց. Եւ նորանցից գերիներ առաւ։
Armenian Eastern Bible 1994
Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով։ Նա պատերազմ
Armenian NEA
Երբ Արադի քանանացի արքան, որը բնակվում էր անապատի մոտ, լսեց, որ Իսրայելի որդիները գալիս են Աթարինի ճանապարհով, պատերազմ մղեց Իսրայելի որդիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։