Numbers 22:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի քեզի շատ պատիւ պիտի ընեմ եւ ինծի ինչ որ ըսես՝ պիտի ընեմ, ուստի կ’աղաչեմ, եկո՛ւր, անիծէ՛ այս ժողովուրդը ինծի համար’»։
Armenian 2018
որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ քեզ շատ պատիւ կանեմ եւ ամեն ինչ որ ասես ինձ՝ կանեմ, եւ աղաչում եմ՝ եկ անիծիր այս ժողովրդին ինձ համար։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ մեծապէս պատուելու եմ քեզ, եւ ինչ էլ ասես, կ՚անեմ քեզ համար։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին»։
Armenian NEA
որովհետև մեծապես պատվելու եմ քեզ, և ինչ էլ ասես, կանեմ քեզ համար։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին”»։