Numbers 22:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Բաղաամ ըսաւ իշուն. «Զիս ծաղր ընելուդ համար. երանի՜ թէ ձեռքս սուր մը ըլլար, որպէս զի հիմա քեզ մեռցնէի»։
Armenian 2018
Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բաղաամն ասեց էշին. Ինձ ծաղր անելուդ համար. Երանի՜ թէ ձեռքիս սուր լինէր որ հիմա քեզ մեռցնէի։
Armenian Eastern Bible 1994
Բաղաամն էշին ասաց. «Որովհետեւ ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր։ Եթէ սուր լինէր ձեռքիս, կը խոցոտէի քեզ»։
Armenian NEA
Բաղաամն էշին ասաց. «Որովհետև ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր, եթե սուր լիներ ձեռքիս, արդեն սպանած կլինեի քեզ»։