Numbers 23:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի ապառաժներուն գլխէն կը տեսնեմ զանիկա Եւ բլուրներէն կը նայիմ անոր. Ահա այս ժողովուրդը առանձինն պիտի բնակի Ու ազգերուն հետ պիտի չսեպուի։
Armenian 2018
Ապառաժների գլխից տեսնում եմ նրան, Բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի, Ազգերի մեջ չպիտի դասվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում են նորան, Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ, Եւ ազգերի հետ պիտի չհաշուի։
Armenian Eastern Bible 1994
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կայ մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակուի,
Armenian NEA
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։