Numbers 28:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց ըմպելի նուէրնէրը՝ ամէն մէկ զուարակին համար կէս հիմէն ու մէկ խոյին համար հիմէնին մէկ երրորդ մասը եւ ամէն մէկ գառի համար հիմէնին մէկ չորրորդ մասը գինի պիտի ըլլայ։ Ասիկա տարուան բոլոր ամիսներուն համար՝ ամսէ ամիս՝ մատուցուելիք ողջակէզն է։
Armenian 2018
Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց թափելու նուէրները՝ ամեն մէկ զուարակի համար կէս հիմէն եւ մէկ խոյի համար հիմենի երրորդ մասը եւ ամեն մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը գինի լինի. Սա տարուայ ամիսների համար ամեն մէկ ամսի ողջակէզն է.
Armenian Eastern Bible 1994
Ամէն մի զուարակի հետ պէտք է ընծայաբերէք կէս դորակ գինի, իսկ ամէն մի գառան հետ՝ մէկ քառորդ դորակ գինի։ Այս
Armenian NEA
Ամեն մի զվարակի հետ պետք է ընծայաբերեք կես դորակ հեղման ընծա, ամեն մի խոյի հետ՝ մեկ երրորդ դորակ, իսկ ամեն մի գառան հետ՝ մեկ քառորդ դորակ։ Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին։