Numbers 28:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու անոնց ըսէ՛. ‘Ասոնք են այն պատարագները, որոնք Տէրոջը պիտի մատուցանէք՝ օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառ մշտնջենաւոր ողջակէզի համար։
Armenian 2018
Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց ասես. Այս է այն պատարագը որ Եհովային պիտի մատուցանէք. Օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառներ մշտնջենաւոր ողջակէզի համար.
Armenian Eastern Bible 1994
Նրանց կ՚ասես. «Սրանք են այն զոհաբերութիւնները, որ պիտի մատուցուեն Տիրոջը. մշտապէս օրական երկու ոչ արատաւոր գառ՝
Armenian NEA
Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։