Numbers 28:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր ըմպելի նուէրը մէկ գառին համար՝ հիմէնի մը մէկ չորրորդ մասն ըլլայ, բարկ ըմպելին սուրբ տեղին մէջ ըմպելի նուէր ըրէ Տէրոջը։
Armenian 2018
Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա թափելու նուէրը մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը լինի. Ցքին սուրբ տեղումը թափելու նուէր անես Եհովայի համար։
Armenian Eastern Bible 1994
Պիտի ընծայաբերես նաեւ քառորդ դորակ գինի ամէն մի գառան համար։ Գինին սուրբ վայրում կը մատուցես Տիրոջը։
Armenian NEA
Առավոտյան գառի հետ պիտի ընծայաբերես նաև քառորդ դորակ հեղման ընծա. ըմպելի նվերը Տիրոջը պիտի նվիրես Սրբությունում։