Numbers 28:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց շաբաթ օրը մէկ տարեկան երկու անարատ գառ ու իւղով շաղուած երկու տասնորդ բարակ ալիւր հացի ընծայի համար ու անոր ըմպելի նուէրը պէտք է մատուցանէք ։
Armenian 2018
Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց շաբաթ օրը՝ մէկ տարեկան երկու անարատ գառներ եւ իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր իբրեւ հացի նուէր եւ նորա թափելու նուէրը։
Armenian Eastern Bible 1994
«Շաբաթ օրը կը մատուցես նաեւ մի տարեկան ոչ արատաւոր երկու գառ եւ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր։
Armenian NEA
«Շաբաթ օրը կմատուցես արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ, և հեղման ընծան։