Numbers 3:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Համրէ Ղեւիին որդիները իրենց հայրերուն տուներուն եւ իրենց ազգատոհմերուն նայելով. մէկ ամսականէն վեր եղող ամէն արու պէտք է համրես»։
Armenian 2018
«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Համարիր Ղեւիի որդիքն իրանց հայրերի տների եւ իրանց ազգատոհմերի համեմատ. մէկ ամսականից վեր եղող ամեն արուն համարես։
Armenian Eastern Bible 1994
«Ղեւիի որդիներին հաշուառման ենթարկի՛ր ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի ու իրենց ցեղերի։
Armenian NEA
«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։