Numbers 3:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նադաբ ու Աբիուդ Սինայի անապատին մէջ Տէրոջը առջեւ օտար կրակ մատուցանած ատեննին մեռան Տէրոջը առջեւ ու անոնք որդի չունէին, իսկ Եղիազար ու Իթամար իրենց հօրը Ահարոնին առջեւ քահանայութիւն ըրին։
Armenian 2018
Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Նադաբն ու Աբիուդը Սինա անապատումը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան Եհովայի առաջին, եւ նորանք որդի չունէին. Եւ Եղիազարն ու Իթամարն իրանց հայր Ահարօնի առաջին քահանայութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Նաբադն ու Աբիուդը վախճանուեցին Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում պիղծ կրակ էին մատուցում Տիրոջը։ Սրանք զաւակներ
Armenian NEA
Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։