Numbers 3:41 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Իսրայէլի որդիներուն բոլոր անդրանիկներուն փոխարէն՝ Ղեւտացիները ա՛ռ ինծի համար։ Ես եմ Տէրը։ Ղեւտացիները՝ Իսրայէլի որդիներուն անասուններուն բոլոր անդրանիկներուն տեղ»։
Armenian 2018
Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ղեւտացիներն առնես ինձ համար Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկների փոխարէն. Ես եմ Եհովան. Եւ Ղեւտացիների անասունները՝ Իսրայէլի որդկանց անասունների բոլոր առաջինեկների փոխարէն։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիների բոլոր անդրանիկների փոխարէն ղեւտացիներին ինձ պիտի շնորհես, քանզի ես եմ Տէրը, ինչպէս եւ ղեւտացիների
Armenian NEA
Ղևտացիներին, սակայն, ինձ պիտի շնորհես Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն, ինչպես և ղևտացիների անասունները՝ Իսրայելի որդիների անասունների առաջին ծնունդների փոխարեն, որովհետև ես եմ Տերը»։