Numbers 30:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ եթէ անոր այրը օրէ օր անոր բան մը չըսէ, այն ատեն ամէն ուխտերն ու խոստումները հաստատուած կըլլան, քանի որ բան մը ըսած չէր։
Armenian 2018
Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. Նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը,
Armenian Eastern Bible 1994
Ինքն իրեն նեղութիւն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հաւանութիւն տալ կամ չտալ։
Armenian NEA
Ինքն իրեն զրկելու համար արված յուրաքանչյուր ուխտ կամ խոստում նրա ամուսինը պետք է հաստատի կամ մերժի։